211652_close_icon
views-count3065 դիտում article-date 15:34 16-03-2019

Վարչապետը Ռանչպար գյուղում շրջայցի ընթացքում ծանոթացավ համայնքի խնդիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չծրագրավորված այցով գտնվելով Արարատի մարզի Ռանչպար գյուղում, ծանոթացել է համայնքի խնդիրներին։ Ն. Փաշինյանը հանձնարարել է զբաղվել համայնքի խնդիրների լուծմամբ։ Առաջնահերթությունը տրվելու է գյուղի մանկապարտեզին: «Բոլոր խնդիրները միասին չենք կարող լուծել: Հիմա մանկապարտեզի խնդրի վրա ենք կենտրոնանում: Մանկապարտեզի վերաբերյալ պատկերացումներն ամբողջացնում ենք, նոր անցնում մյուս խնդիրներին»,- ասաց ՀՀ վարչապետը Ռանչպար գյուղի բնակիչները վարչապետին ներկայացրին միջհամայնքային երթուղային ցանցի, վարկային տոկոսադրույքների և իրենց այլ խնդիրները: Նիկոլ Փաշինյանը Ռանչպարում շրջայցից հետո ուղևորվեց Սիս համայնք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր