211652_close_icon
views-count9182 դիտում article-date 13:09 16-03-2019

Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարածված այցով մեկնում է գյուղական համայնքներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չհայտարարված այցով մեկնում է Հայաստանի գյուղերից մեկը: Այս մասին վարչապետ Ն. Փաշինյանը տեղեկացրեց իր «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ: «Այսօր որոշել եմ էքսպերիմենտ անել և առանց նախապես հայտարարելու և ոչ մեկին տեղեկացնելու մեկնել մարզերից մեկի գյուղերից մեկը: Նույնիսկ մարզպետին տեղյակ չեմ պահել, թե որ գյուղ եմ գնում: Նման այցի նպատակն այն է, որ տեղում ծանոթանամ, շփվեմ մարդկանց հետ՝ առանց նախապես կազմակերպված միջոցառումների և ուղղակի տեսնեմ, թե ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունից ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից ինչը կարող ենք արագ կատարել, ինչի վրա պետք է աշխատենք»,-ասաց Փաշինյանն ու դեռ գյուղի անունը գաղտնիք պահեց: Նա նշեց, որ եթե այցի արդյունքն օգտակար լինի, խոստանում է, որ ժամանակ առ ժամանակ այսպիսի ֆորմատով կայցելի Հայաստանի տարբեր գյուղեր ու մարզեր՝ առանց պաշտոնյաներին տեղյակ պահելու: Վարչապետը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է չկորցնել զարկերակը, մարդկանց հետ անմիջական կապը: Նա նկատեց, որ «Ֆեյսբուք»-ն իհարկե օգնում է այդ հարցում, սակայն կենդանի շփումը կարծում է, որ ամենակարևորն է
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր