211652_close_icon
views-count3432 դիտում article-date 10:32 16-03-2019

Առաջնահերթությունը տրված է ՀՀԿ-ական, ՀՀԿ-ականամերձ աշխատակիցներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պետական կառույցներում «անցանկալիների» ցուցակներ են կազմվում, ովքեր պետք է կրճատվեն առաջիկա օպտիմալացման ժամանակ: Ըստ տեղեկության, «առաջնահերթությունը», բնականաբար, տրված է ՀՀԿ-ական, ՀՀԿ-ականամերձ, ՀՀԿ իշխանության ժամանակ երկար տարիներ աշխատած աշխատակիցներին, երկրորդ «հերթում» իշխանափոխությունից առաջ տարբեր օղակներում աշխատած ՀՅԴ ներկայացուցիչներն են: Այստեղ առկա է նաև հարցի մյուս կողմը. ըստ մեր աղբյուրի, նպատակ է դրված հնարավորինս շատ ազատվել նշված կատեգորիայի մարդկանցից, այսինքն՝ նախատեսվածից դեռ մի բան էլ շատ մարդ կրճատել, որպեսզի հնարավոր լինի պետական համակարգ բերել ՔՊ-ի ներկայացուցիչներին՝ այդ օղակներում ևս ամրապնդելու ՔՊ ազդեցությունը, ինչպես նաև բավարարելու այն ՔՊ-ականների ակնկալիքները, որոնք դեռ պաշտոն չեն ստացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր