211652_close_icon
views-count1396 դիտում article-date 20:49 15-03-2019

Ոստիկանության ծառայողների կողմից լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման դեմ նախօրեին՝ մարտի 14-ին, տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշենք, որ ակցիաների ժամանակ գրանցվեցին բախումներ ոստիկանների հետ, որոնց հետեւանքով տուժեցին թե քաղաքացիներ, թե ոստիկաններ։ 5 տարբեր միջադեպերի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/03/15/%D5%88%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%AB%D6%81-%D5%AC%D5%AB%D5%A1%D5%A6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A9%D5%AB%D5%BE-%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4/809558]«Փաստինֆո»[/url]-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ Վերջինիս փոխանցմամբ՝ ներկա պահին ոստիկանությունում նախապատրաստվող 5 նյութերից 2- ը վերաբերում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու, 2-ը՝ ոստիկանների կողմից պաշտոնական լիազորություններն առերեւույթ անցնելու, իսկ 1-ը՝գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերին։ Հարուցված քրեական գործեր չկան։ Վերջին տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել 26 քաղաքացի, ովքեր ազատ են արձակվել։

Նմանատիպ նյութեր