2549 դիտում
21:10 15-03-2019
ՀՔԾ-ն զգուշացնում է նախաքննական գաղտնիքի հրապարակման համար քրեական պատասխանատվության մասին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որով լրատվամիջոցներին խնդրել է զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից։ Նաև նշվել է, որ առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:
Հաղորդագրության մեջ նշված է. «Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը: Դրանից հետո զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հրապարակվում են հիշյալ քրեական գործով նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Մասնավորապես, 2019թ.-ի մարտի 14-ին և 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է կամ, հենց հիշյալ լրատվամիջոցի բնորոշմամբ, օրաթերթի «ձեռքում են հայտնվել» ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի և ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից որոշ հատվածներ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն` քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն (...) կազմելով: Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ մինչ նախաքննության ավարտը քրեական դատավարության կողմերը չեն կարող նախաքննական գաղտնիքը բացահայտող տեղեկություններ հրապարակել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի, առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:
Վերոգրյալը հաշվի առնելով` լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից»
Նմանատիպ նյութեր
4021 դիտում
14:05 18-05-2017
Ընտրակաշառք տալու վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
10166 դիտում
18:58 11-09-2018
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն
Այս բաժնից
382 դիտում
20:35 23-04-2024
Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակությանը
616 դիտում
20:23 23-04-2024
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ
295 դիտում
19:58 23-04-2024
Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը