211652_close_icon
views-count1312 դիտում article-date 21:31 15-03-2019

Հետախուզվում էին ՌԴ իրավապահների կողմից

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մարտի 14-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արմավիրի մարզի Դաշտ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա Կարեն Գ.-ին, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: *** «Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 14-ին, ժամը 11.30-ին, Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցից բերման են ենթարկվել 29-ամյա Մկրտիչ Ռ.-ին, որը հունվարի 24-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի և ՆԳՎ Կույբիշևի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով: *** «Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 14-ին, ժամը 19.20-ին, Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղից բերման են ենթարկել 47-ամյա Տիգրան Ն.-ին, որը 2018թ. մայիսի 21-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Նիժեգորոդսկի մարզի ՆԳՎ Դերժինսկ քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (ծանր մարմնական վնասվածք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր