211652_close_icon
views-count2278 դիտում article-date 16:03 15-03-2019

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Նման որոշում կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։ Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում 2018 թվականի դեկտեմբերի 7-ից։

Նմանատիպ նյութեր