211652_close_icon
views-count1366 դիտում article-date 15:29 15-03-2019

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 18-21-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Այցի օրակարգն ընդգրկում է խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Բունդեսթագի նախագահ Վոլգանգ Շոյբլեի, Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի, Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Յոհաննես Կարսի, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդի, Սաար երկրամասի Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի, Գերմանահայկական ֆորումի նախագահության հետ: Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմանական խորհրդարանական ընկերակցություն (DPG), Միջազգային եւ անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտ (SWP), ինչպես նաեւ Զաարլանդի համալսարան: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Ծովինար Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր