211652_close_icon
views-count2057 դիտում article-date 14:11 15-03-2019

Զոհրաբ Մնացականյանը պատգամավորների հրավերով գտնվում է խորհրդարանում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բաց օրակարգով հանդիպմանն անդրադարձ է կատարվում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր