211652_close_icon
views-count1727 դիտում article-date 11:04 15-03-2019

ՀՀ գլխավոր դատախազու­թյունը ՔԿՀ-ներում խախտումներ է արձանագրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազու­թյունը ստուգումների շարք է սկսել ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկնե­րում: Ավելին՝ հայտնաբերվել են լրջա­գույն խախտումներ, որոնք առաջիկա­յում դատախազությունը պատրաստվում է ներկայացնել: Թե ինչ խախտումների մասին է խոսքը, փորձեցինք պարզել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանից, սա­կայն վերջինս հորդորեց դիմել լրատվա­կան բաժին: Հիշեցնենք, որ դատախա­զության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականու­թյան նկատմամբ հսկողության վարչու­թյան դատախազները ստուգումներ էին իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և այնտեղ պահվող կալանավորված ան­ձանց և դատապարտյալների պահման պայմանների հետ կապված արձանագ­րել որոշ խախտումներ, որոնց վերաբեր­յալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր