211652_close_icon
views-count34871 դիտում article-date 10:33 15-03-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են 22-ամյա վարորդի Mercedes-ն ու 33-ամյա վարորդի BMW-ն. Mercedes-ը տապալել է «սվետաֆորը», կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում, Սեբաստիա և Վեգների փողոցների խաչմերուկներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի դիմաց, բախվել են Վանաձորի բնակիչ, 22-ամյա Կարեն Մնացականյանի վարած Mercedes մակնիշի 69 VA 696 համարանիշի և Երևան քաղաքի Սարի-թաղի բնակիչ, 33-ամյա Մարատ Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի 34 NV 141 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (սվետաֆորը) և հայտնվել մայթին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Վթարի մասին Երւան ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերփթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությմամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր