211652_close_icon
views-count2213 դիտում article-date 18:25 15-03-2019

«Միլան»-«Ինտեր». 223-րդ միլանյան դերբին՝ ֆուտբոլային շաբաթվա զարդարանք

[url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4843548]TotoGaming[/url]-ը Ա Սերիայի 28-րդ տուրի «Միլան» - «Ինտեր» հանդիպման համար սահմանել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4843548]հղումով[/url]։ Կիրակի երեկոյան ֆուտբոլային մոլորակի բոլոր հայացքները սևեռված կլինեն համաշխարհային նորաձևության մայրաքաղաքին, որտեղ կկայանա հարյուրամյա պատմություն ունեցող [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4843548]միլանյան դերբին[/url]: «Ռոսոներիները» գտնվում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում՝ ամենասկզբունքային մրցակցին գերազանցելով ընդամենը մեկ միավորով: Ջենարո Գատուզոյի թիմը 10 տուր շարունակ անպարտելի է (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Վերջին 4 հանդիպումներում «Միլանի» պաշտպանությունը անթերի ֆուտբոլ է ցուցադրում, ինչի արդյունքում Ջիանլուիջի Դոննարուման 360 րոպե կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը: Պահպանելով իտալական ֆուտբոլի լավագույն ավանդույթները՝ երկու թիմերն էլ քիչ քանակով գնդակներ են ուղարկում մրցակցի դարպասը՝ միաժամանակ հնարավորինս անխոցելի պահելով սեփականը: Վերջին երեք [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4843548?fbclid=IwAR0utHOSvvI071eMp5J81ai9QYfvhwW7OpOeWPtYzkN13U8kmdRBsTY7qGk]դերբիները[/url] ավարտվել են 0-0, 0-0 և 1-0 հաշիվներով, հետևաբար ֆուտբոլային ամենահինավուրց դիմակայություններից մեկն իր ողջ դիտարժանությամբ հանդերձ գոլային հրավառություն չի խոստանում: «Ինտերը» հնարավոր է ամբողջ հանդիպման ընթացքում այդպես էլ չկարողանա գրավել մրցակցի դարպասը: Սպալետիի թիմը հարձակման գծում չափազանց մեծ խնդիր ունի, որի անունն է Մաուրո Իկարդի: Եվրոպական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը, լարված հարաբերություններ ունենալով գլխավոր մարզչի և ակումբի ղեկավարության հետ, զրկվել է ավագի թևկապից և վերջին շրջանում խաղերին չի մասնակցում կարգապահական նկատառումներով: «Միլանի» հարձակման գծում պատկերը բոլորովին այլ է.իր առաջին մրցաշրջանը [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4843548]Ա Սերիայում[/url] փայլուն է անցկացնում թիմի նորեկ Պյոնտեկը՝ գտնվելով առաջնության լավագույն ռմբարկուների եռյակում: «Ռոսոներիները» եթե կարողանան հաղթել, հավանաբար մեկ գնդակի տարբերությամբ, թեպետ խաղի տրամաբանական արդյունքը կլինի ոչ-ոքին: Սակայն մեկ հետաքրքիր վիճակագրություն կարող է գրավել խաղադրույք կատարելու սիրահարների ուշադրությունը. «Ինտերը» ամենից հաճախ է անկյունային հարվածների իրավունք վաստակում Ա Սերիայի 19 թիմերի համեմատությամբ: Սկզբունքային մրցակիցների միջև անձնական հանդիպումների վիճակագրությունը վերջին շրջանում հյուրերի օգտին է. 9 հանդիպումից 8-ում «Ներաձուրիները» կարողացել են դրական արդյունքի հասնել: «Ինտերը» հյուրի կարգավիճակով հանդես կգա սեփական մարզադաշտում: Հիշեցնենք, որ և՚ «Միլանը» և՚ «Ինտերը» իրենց հանդիպումներն անցկացնում են միևնույն մարզադաշտում՝ համապատասխանաբար անվանելով այն «Սան Սիրո» և «Ջուզեպպե Մեացա»: Պարտության դեպքում Սպալետիի թիմը կնահանջի Չեմպիոնների Լիգայի գոտուց՝ իր տեղը զիջելով «Ռոմային», ուստի «Ներաձուրիները» հարկադրված են սպասվածից առավել միտված լինել հարձակվողական գործողությունների: Միլանյան դերբիի վերաբերյալ TotoGaming-ի սահմանած հատուկ գործակիցներին կարող եք ծանոթանալ [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4843548]այստեղ[/url] Հավանական մեկնարկային կազմեր. «Միլան».Դոննարումա,Լակսալտ,Ռոմանյոլի, Կոնտի, Մուսակիո,Սուսո, Կաստելիեխո,Պյոնտեկ, Բիլյա,Պակետա, Կեսիե «Ինտեր».Հանդանովիչ, Սեդրիկ,Միրանդա,Դալբերտ, Դե Վրի, Մարտինես,Գալյարդինի, Պոլիտանո,Ժոաո Մարիո, Ասամոա, Բրոզովիչ: Իտալիայի առաջնության 28-րդ տուրի [url=https://sport.totogaming.am/SportsBook/UpcomingDetails/4843548]«Միլան»–«Ինտեր» [/url]հանդիպումը կկայանա մարտի 17-ին 23.30-ին:

Նմանատիպ նյութեր