211652_close_icon
views-count40787 դիտում article-date 23:53 14-03-2019

Առեղծվածային դեպք Երևանում. Նուբարաշենի աղբանոցում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի, ում հարազատները 2 օր փնտրելուց հետո այսօր դիմել էին Մասիսի ոստիկանություն

Այսօր՝ մարտի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևաում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Նուբարաշենի աղբանոցի տարածքում գտնվող փոսի մեջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր անանցանելի վայրից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 56-ամյա Բորիս Մարգարյանի դին: Դեպքի վայր է ժամանել ոստիկանութան Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բ. Մարգարյանը բնակվում էր Նոր Խարբերդում և այսօր առավոտվանից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դիակի կողքին հայտնաբերվել է 100 մլ տարողությամբ թափանցիկ պլաստմասե շիշ, որի վրա փակցված թղթին գրված է եղել ԲԻ 58 գրառումը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ս. Նավասարդյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկաններն ու քննիչները մի քանի վարկածներ են առաջ քաշում, այդ թվում՝ հանկարծամահ լինելը, ինքնասպանությունը կամ անզգուշաբար փոսի մեջ ընկնելը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր