211652_close_icon
views-count1596 դիտում article-date 23:42 14-03-2019

Թիվ 58 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

Մարտի 13-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 18 հասցեի մոտ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելով, գողությունը կատարելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարեն Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր