211652_close_icon
views-count885 դիտում article-date 23:23 14-03-2019

Բերման ենթարկվածը մայրաքաղաքի տարբեր հատվածներից կատարել է մի շարք գողություններ

Մարտի 13-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Լևոն Օ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընթացքում գողացել է Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկում կայանված «Պորշ Կայեն» ավտոմեքենայի առջևի լուսարձակները, ինչպես նաև 2018թ. նոյեմբեր ամսից մինչև ս/թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի վարչական տարբեր շրջաններում կատարել է գողություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր