211652_close_icon
views-count1733 դիտում article-date 23:32 14-03-2019

Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը

Մարտի 13-ին Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Այնուհետև ելութ ունեցան Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի առաջին տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը: Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային համագործակցության տարբեր ոլորտներ, որոնք վերաբերվում են համատեղ նախագծերի, ցուցահանդեսների, հետազոտությունների, սեմինարների անցկացմանը: Մասնակիցները կարևորեցին Սանկտ Պետերբուրգի հայ ազգային-մշակութային միավորումների ակտիվ մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում: Գիտաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության և մշակույթի գործիչների ռուսական ստեղծագործական միության միջև ստորագրվեց համաձայնագիր: Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ նկարիչ Ռուբեն Զախարյանի (1901-1992թթ.) ստեղծագործություններին:

Նմանատիպ նյութեր