211652_close_icon
views-count3790 դիտում article-date 17:42 14-03-2019

Յուրգեն Կլոպ. Մանեի գոլը ցանկանում եմ վերանայել հազար անգամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Նման խաղում հնարավոր չէ հանգստանալ: Հաղթանակը բացարձակապես արժանի էր: «Բավարիայի» հարկի տակ բարդ է խաղալ: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Հպարտանում եմ իմ տղաներով: Առաջին գոլը ցանկանում եմ վերանայել հազար անգամ: Պաշտպանությունը հիանալի էր: Մենք սովորաբար Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում այդպես չենք պաշտպանվում, սակայն այսօր մենք դա արեցինք: Վստահ եմ, որ այս հաղթանակով ուրախացրել եմ Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներին և դա գերազանց է, եթե կարողանում եմ օգնել նրանց: «Լիվերպուլի» մոտ հերթական հրաշալի երեկոն ստացվեց: Վիճակահանությունը կարևոր չէ: Տղաները պաշտում են այս մրցաշարը: Նրանք ճակատամարտ էին տալիս և դա ինձ դուր է գալիս: Տրամադրվածությունը փայլուն էր», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր