211652_close_icon
views-count3763 դիտում article-date 17:05 14-03-2019

«Արշակ Բուրջալյան» թատերախումբը ներկայացնելու է «ԱՆՈւՇ» երաժշտական դրաման ըստ Հ. Թումանյանի համանուն պոեմի և Ա. Տիգրանյանի համանուն օպերայի

«Արշակ Բուրջալյան» թատերախումբը՝ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնում է «ԱՆՈւՇ» երաժշտական դրաման ըստ Հ. Թումանյանի համանուն պոեմի և Ա. Տիգրանյանի համանուն օպերայի` նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի օպերային դասարանի հիմնադրման 90 և ամբիոնի հիմնադիր՝ հայ օպերային թատրոնի ռեֆորմատոր, ռեժիսոր Արշակ Բուրջալյանի 140-ամյա հոբելյաններին: Բեմադրությունը տեղի կունենա Կոմիտասի անվան ԵՊԿ-ի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում՝ 2019թ. Մարտ 15-ին, ժամը՝ 18:00-ին: Թատերախումբը կազմավորվել է կոնսերվատորիայի օպերային դասարանի ուսանողների և շրջանավարտների մասնակցությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան, դիրիժոր՝ Կարեն Լավչյան:

Նմանատիպ նյութեր