211652_close_icon
views-count2309 դիտում article-date 16:06 14-03-2019

«Լիոնի» մարզիչ. Մեսին հանճար է, նրան կանգնեցնել հնարավոր չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիոնի» գլխավոր մարզիչ Բրյունո Ժենեզյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ պատասխան [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/14/1119697/]խաղի[/url] (1:5) արդյունքը: «Խաղակեսերը տարբեր ստացվեցին: Առաջինում մենք չդիմացանք «Բարսելոնայի» ճնշմանը, սակայն երկրորդում ավելի լավ խաղացինք և աչքի ընկանք, որից հետո հույսեր արթանացան: Սակայն հետո «Բարսան» խփեց երրորդ գոլն ու բոլոր հարցերը լուծեց: «Բարսելոնան» գրագետ էր մեզ սեղմել դարպասներին: Մենք զգում էինք, որ ամեն ինչ հնարավոր է, սակայն դաշտի կենտրոնում գնդակ կորցրեցինք, և բաց թողեցինք երրորդ գոլը: Մեսին խաղաց իր ավանդական լիգաչեմպիոնական ռեժիմով: Նա հանճար է և կարող է անել այն, ինչը ուրիշների ուժերից վեր է: Նրան կանգնեցնել պարզապես հնարավոր չէ», ասել է Ժենեզյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր