211652_close_icon
views-count4607 դիտում article-date 16:45 14-03-2019

«Աբովյան» ՔԿՀ-ում ներկայացվեց հայ բեմի առաջին պրոֆեսիոնալ դերասանուհի Արուսյակ Փափազյանի կյանքին նվիրված «Ժամանակի վարագույր» մոնո-ներկայացումը

ՀՀ մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում էր. կանանց մեկամսյակին նվիրված կին դատապարտյալների համար ներկայացվեց հայ բեմի առաջին պրոֆեսիոնալ դերասանուհի Արուսյակ Փափազյանի կյանքին նվիրված «Ժամանակի վարագույր» մոնո-ներկայացումը՝ դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի անկեղծ և տաղանդավոր խաղով: Ներկայացման հիմքում իրական փաստեր են դերասանուհու կյանքից, որի ազգանվեր գործունեությունը մեծ դեր ու նշանակություն են ունեցել 19-րդ դարի հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցման զարգացման գործում: Հոգեբանական մոնո-ներկայացումից տպավորված՝ կին դատապարտյալները հայտնեցին երախտիքի խոսքեր կազմակերպիչներին, թատրոնի անձնակազմին՝ չթաքցնելով իրենց անկեղծ ցանկությունը կրկին ներկա լինելու նման բարձրարժեք միջոցառումների: Դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանն էլ իր հեղինակած գրքերից նվիրեց հիմնարկի գրադարանին՝ հայտնելով պատրաստակամություն նորից ներկայանալու անկեղծ հանդիսատեսին որևէ այլ ստեղծագործությամբ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր