211652_close_icon
views-count1061 դիտում article-date 16:23 14-03-2019

Դեսպան Բադալյանը հանդիպել է Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարարի հետ

Մարտի 13-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպում ունեցավ Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար Ամանդուրդի Իշանովի (Amandurdy Işanow) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, փոխգործակցության խորացման հնարավոր ուղղությունները: Զրուցակիցները համաձայնեցին, որ Աշխաբադի և Երևանի միջև ուղիղ չվերթի ակնկալվող վերաբացումը բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր նախապայմաններից մեկն է: ՀՀ դեսպանը և թուրքմեն նախարարը առանձնահատուկ անդրադարձ կատարեցին երկու մայրաքաղաքներում առևտրի տների բացման հնարավորությանը:

Նմանատիպ նյութեր