211652_close_icon
views-count779 դիտում article-date 16:57 14-03-2019

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բարեկամավանում

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մարտի 13-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Տավուշի մարզի Բարեկամավան գյուղից բերման են ենթարկել 54-ամյա Գրիշա Մ.-ին, որը 2018թ. հուլիսի 9-ից հետախուզվում էր Մոսկվա քաղաքի ոստիկանության Յակիմանկայի բաժնի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր