211652_close_icon
views-count2052 դիտում article-date 15:06 14-03-2019

Մշակվել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցանկանում եք զարգացնել Ձեր տնտեսությունը և դառնալ հաջողակ գյուղատնտես: Օգտվե՞ք գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից: Ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին` եթե որոշեք միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով։ Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։ Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։ Մանրամասները տեսանյութում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր