Մշակվել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ցանկանում եք զարգացնել Ձեր տնտեսությունը և դառնալ հաջողակ գյուղատնտես: Օգտվե՞ք գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից:
Ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին` եթե որոշեք միավորվել և կոոպերատիվ կազմել,  պետական սուբսիդավորման արդյունքում կարող եք վարկ ստանալ 3 %-ով։ 
Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով։
Վարկի չափը` 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝  մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։
Մանրամասները տեսանյութում։
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


