211652_close_icon
views-count801 դիտում article-date 12:58 14-03-2019

Բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացան ոստիկանություն

«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 33-ամյա Հայկ Ա.-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: *** «Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանութան Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 48-ամյա Գոհար Ծ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր