2203 դիտում
16:12 14-03-2019
ՊԵԿ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՎՀ եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրության ստորագրման և տվյալների փոխանակման տեխնիկական իրագործմանն առնչվող հարցեր: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել արձանագրության բովանդակության շուրջ: Փաստաթուղթը կստորագրվի երկու երկրներում ներպետական ընթացակարգեր անցնելուց հետո:
Ի դեպ, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրություն արդեն իսկ ստորագրված է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության հետ, ընթանում են համապատասխան համակարգի մշակման աշխատանքները:
Հարևան պետությունների մաքսային մարմինների հետ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման շնորհիվ հնարավոր կլինի ստացված նախնական տվյալների հիման վրա կիրառել թիրախային հսկողություն, ինչպես նաև կրճատել մաքսային ընթացակարգերով տրանսպորտային միջոցների և ապրանքների ձևակերպումների ժամանակը՝ մի շարք գործողությունների կրկնողության բացառման շնորհիվ:
Նմանատիպ նյութեր
2266 դիտում
15:55 12-11-2016
ՀՀ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել ՆԱՏՕ-ի կենտրոնակայան
1359 դիտում
14:37 17-07-2021
Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Հյուսիսային Կիպրոս
Այս բաժնից
367 դիտում
17:15 18-04-2024
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
1030 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում