211652_close_icon
views-count1238 դիտում article-date 12:16 14-03-2019

ԱԺ-ն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց այսօրվա՝ մարտի 14-ի նիստում: Կառավարությունը նախագծով առաջարկում է որոշ դրույթների ուժի մեջ մտնելու սահմանված ժամանակը փոխել եւ 2019 թ. հունվարի 1-ի փոխարեն ամրագրել 2020թ. հունվարի 1-ը: Առաջարկվող այլ փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք 2018 թ. իրենց գույքն ու եկամուտները մարտի 1-ի փոխարեն կհայտարարագրեն մինչև մայիսի 31-ը: Նախագծին «կողմ» քվեարկեց 98 պատգամավոր, «դեմ» ձայներ չկային:

Նմանատիպ նյութեր