211652_close_icon
views-count3452 դիտում article-date 15:17 14-03-2019

Իտալացի հանրահայտ երաժիշտները բացառիկ համերգային երեկոներ նվիրեցին հայ ունկնդրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Իտալացի ճանաչված սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին երկու ինքնատիպ համերգ նվիրեցին հայ ունկնդրին: Մոնդելչին մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեց «Անմոռանալի Beatles» ծրագիրը, ինչպես նաև հնչեցին Բաբաջանյանի, Մորիկոնեի, Թարիվերդիևի, Մոլինելիի գործերից: Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում՝ հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո: Այդ օրը Մոնդելչին և Մարտիրոսյանը հայ ունկնդրին ներկայացրին ակորդեոնահար Սիմոնե Զանկինիին: Վերջինս փաստում է՝ Հայաստանում է առաջին անգամ: Զանկինին լսել էր, որ մեր ունկնդիրը շատ ջերմ է, և ելույթների արդյունքում համոզվեց, որ ճիշտ է: Երաժիշտը հավելում է՝ շատ է հավանել մեր երկրում տիրող մթնոլորտը: Իսկ մարտի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆեդերիկո Մոնդելչին եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ որպես դիրիժոր: Հնչեցին Բախի, Պիացոլայի, Գալիանոյի, Իորիոյի ստեղծագործությունները: Մենակատարը Սիմոնե Զանկինին էր: Այս համերգը նույնպես մեծ հաջողություն ունեցավ,և բացի ծրագրված ստեղծագործություններից՝ հրավիրյալ արտիստներն ու Կամերային նվագախումբը կատարեցին հայկական երաժշտությունն, ինչն էլ անսահման ոգևորեց հայ ունկնդրին: Ֆեդերիկո Մոնդելչին առաջին անգամ չէր Հայաստանում: «Հիանալի համերգներ էին, դահլիճները լեփ-լեցուն էին: Հանդիսատեսն էլ հիանալի է: Ծրագիրը շատ գեղեցիկ էր, իսկ նվագախմբի հետ համագործակցությունը պարզապես հիասքանչ»,-նշում է հանրաճանաչ սաքսոֆոնահարը, ով մեր երկիր վերադառնալու մեծ ցանկություն ունի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր