211652_close_icon
views-count1363 դիտում article-date 23:40 13-03-2019

Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները վերադարձել են հայրենիք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստան են վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունն ավարտած զինծառայողները: Հերթափոխում ընդգրկված անձնակազմը խաղաղապահ առաքելության ժամանակահատվածում ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն և զինվորական կարգապահություն: Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար և նշել, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող յուրաքանչյուր զինծառայող պետք է ունենա բարձր պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն, քանզի զորախմբի յուրաքանչյուր զինծառայող ներկայացնում է ՀՀ զինված ուժերն արտերկրի մեր գործընկերներին, նպաստում մեր պետության և զինված ուժերի մասին դրական կարծիքի ձևավորմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր