211652_close_icon
views-count814 դիտում article-date 23:06 13-03-2019

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Մարտի 13-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասի Արշիլ Գորկու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes C մակնիշի ավտոմեքենան: *** Մարտի 13-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորանների մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mercedes E350» մակնիշի դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր