211652_close_icon
views-count7379 դիտում article-date 19:50 13-03-2019

Ջանֆիդայում 12–ամյա տղան հանկարծամահ է եղել. NEWS.am

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում այսօր՝ մարտի 13-ին, առեղծվածային պայմաններում 12 տարեկան տղա է մահացել։ [url=https://news.am/arm/news/501095.html?fbclid=IwAR2J7700UewO_Eo9osj-2IlFdrRVlQPbK1Ev4We-HCvVnG0v5iBZIkD6Pyk]NEWS.am[/url]-ի հետ զրույցում գյուղի բժշկուհի Վարդուհի Բարեյանը նշեց, որ տղան առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։ «Մոտ 10 օր առաջ էր կցագրման համար ստուգվել, միայն տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։ Կոպերը իջած էին, մի աչքի տեսողությունը նվազում էր»,–նշեց բժշկուհին։ Նրա խոսքով՝ տղան հանկարծամահ է եղել։ Հարցին՝ ինչի՞ց կարող էր նա հանկարծամահ լինել, բժշկուհին դժվարացավ պատասխանել, միայն նշեց. «Թույլ երեխա էլ չի եղել։ Սրտից չի բողոքել։ Առողջական խնդիրներ չի ունեցել»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/501095.html?fbclid=IwAR2J7700UewO_Eo9osj-2IlFdrRVlQPbK1Ev4We-HCvVnG0v5iBZIkD6Pyk]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր