211652_close_icon
views-count2807 դիտում article-date 16:34 13-03-2019

Կրիշտիանու Ռոնալդու. Հենց սրա համար էլ հրավիրել էին «Յուվենտուս». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Ատլետիկոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում տարած հաղթանակը (3:0), որտեղ նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ: «Այս երեկոն պետք է յուրահատուկ լիներ, և այդպես էլ եղավ, բայց ոչ միայն գոլերի, այլ նաև թիմի, գործին նրա անհավանական վերաբերմունքի շնորհիվ: Հենց այդպիսի բնավորություն է պետք Չեմպիոնների լիգայում, մենք ճիշտ ուղու վրա ենք: Հենց սրա համար էլ ինձ հրավիրել էին «Յուվենտուս»՝ օգնել այսպիսի կախարդական երեկոներ ստեղծել: «Ատլետիկոն» շատ բարդ մրցակից է, բայց մենք նույնպես ուժեղ ենք և արժանիորեն անցան առաջ: Դեռ վաղ է խոսել եզրափակչի մասին, եկեք քայլ առ քայլ շարժվենք առաջ», ասել է Ռոնալդուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր