211652_close_icon
views-count1755 դիտում article-date 16:26 13-03-2019

Ճիշտ կլինի, որ ԱԺ-ն նախաձեռնի Ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ. Աշոտյան

Ճիշտ կլինի, որ Ազգային Ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17): Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական եւ վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան հարցի շուրջ, օգտակար կլինեն նաեւ ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով, եւ կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ»:

Նմանատիպ նյութեր