211652_close_icon
views-count2249 դիտում article-date 14:29 13-03-2019

Արցախյան հիմնահարցի լուծումը պետք է փնտրել ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա. Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերվող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը: Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»,- ասաց ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության մթնոլորտի ձևավորմամբ և պահպանմամբ:

Նմանատիպ նյութեր