211652_close_icon
views-count27900 դիտում article-date 09:37 13-03-2019

Հայաստանում տեղակայված զորամասերից մեկում գյումրեցի 19-ամյա ծառայողը ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է

ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայող է մահացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մահացած զինառայողը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ էր և ծառայության էր մեկնել Գյումրիի զինկոմիսարիատի կողմից։

Նմանատիպ նյութեր