211652_close_icon
views-count3199 դիտում article-date 22:21 12-03-2019

Թուրքը մեզ ասում է՝ հայե՛ր, պատրաստվեք, իսկ մենք հիմար աշակերտի նման դասեր չենք քաղում․ Վովա Վարդանով. Hayeli.am

[url=http://hayeli.am/article/1153804?fbclid=IwAR0ei4uy7mEPOAoASr_O8wAGWpzKYHtisW3kEM91n0_XnsnfmE0hcCl-wT0]Hayeli.am-[/url]ը գրում է. «Սովորաբար, Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժություններին հաջորդում են պատերազմական գործողություններ։ Ադրբեջանը մշտական լարվածության մեջ է պահում հայերին։ Մենք թուրքի նման ուսուցիչ ունենալով՝ միշտ վատ աշակերտ ենք մնում։ Թուրքը մեզ ասում է՝ հայե՛ր, պատրաստվեք, ԵԱՀԿ-ն ասում է՝ հայե՛ր, պատրաստվեք, հասարակություն, պատրաստվեք, որ հանկարծ չպարտվեք, որովհետև ձեր պարտությունը՝ ոչնչացում է։ Իսկ մենք չենք պատրաստվում․ մենք հիմար աշակերտ ենք, որովհետև դասեր չենք քաղում: Ժողովրդին ո՛չ թե վախեցնել, այլ նախապատրաստել է հարկավոր»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Նմանատիպ նյութեր