211652_close_icon
views-count1043 դիտում article-date 21:28 12-03-2019

Արման Թաթոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին և Բունդեսթագի պաշտոնաթող հանձնակատարին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագում Զինված ուժերի պաշտոնաթող հանձնակատար Ռայնհոլդ Ռոբբենին: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ՀարավայինԿովկասիտնօրեն ՖելիքսՀեթը: ԱրմանԹաթոյանըկարևորել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքը Պաշտպանության նախարարության, Խորհրդարանի ու քաղաքացիական հասարակության հետ և ծանոթացրել զինծառայողների իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում ներկայացնելու փորձին:Պաշտպանը կարևորելէ նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանության, ինչպես նաև Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությունը: ՌայնհոլդՌոբբենն ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գերմանական փորձը և ինստիտուտուցիոնալ առանձնահատկությունները, զինվորական հաստատություններ անարգել այցեր իրականացնելու իրավասությունը և այլն: Հանդիպման ընթացքում կողմերը հատկապես կարևորել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության թափանցիկությունը և դրանց նկատմամբ խորհրդարանական ու հասարակական վերահսկողությունը՝ երկրի համար զինված ուժերի դերակատարությունը գնահատելու, ինչպես նաև հասարակություն-բանակ փոխադարձ վստահությունը ամրապնդելու համար: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղություններ:

Նմանատիպ նյութեր