211652_close_icon
views-count3829 դիտում article-date 21:16 12-03-2019

Աղասի Կիրակոսյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից

Աղասի Կիրակոսյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի. Աղասի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է նախագահի համապատասխան հրամանագրում:

Նմանատիպ նյութեր