211652_close_icon
views-count1029 դիտում article-date 22:52 12-03-2019

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մարտի 12-ին, ժամը 13։54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա. Ա.-ին (ծնված 1953 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 12-ին, ժամը 13։39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակչին երկրորդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ. Մ.-ին (ծնված 1935 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր