211652_close_icon
views-count2480 դիտում article-date 19:48 12-03-2019

Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյան․ Վստահ էի, որ կհաղթեմ եզրափակիչում

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճած Վազգեն Թևանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը և խոսել առաջիկա ծրագրերի մասին: Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի Մ-23 առաջնությունում 19-ամյա ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում նա 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին` 2:1: Եզրափակիչում Թևանյանը գոտեմարտել էր վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ և հաղթել 2:1 հաշվով: Վազգեն Թևանյանը Եվրոպայի երիտասարդական ու պատանեկան չեմպիոն է, նախորդ տարի դարձել է նաև աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: [b]Վազգեն, ի՞նչ նախապատրաստական փուլ էիր անցել Եվրոպայի Մ-23 առաջնությունից առաջ: [/b] Ունեցել ենք 3 հավաք, մեկը՝ Ծաղկաձորում, իսկ մյուս երկուսը՝ Օլիմպավանում: Մարզիչների օգնությամբ հասա լավ մարզավիճակի: [b]Եվրոպայի առաջնությունում անցկացրիր 4 գոտեմարտ: Ո՞րն էր ամենաբարդը: [/b] Ամենաբարդն առաջին գոտեմարտն էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովի հետ: Մի քիչ ավելի դժվար էր և ծանրաբեռնված, քանի որ առաջինն էր։ Դրանից հետո, կարելի է ասել, «բացվեցի»: Եզրափակիչում նույնպես լարված պայքար էր։ Վրացի ըմբիշի հետ գոտեմարտն ավարտվեց 2:1 հաշվով, ինչը մի քիչ վտանգավոր է, քանի որ կարող ես մեկ հնարքից հետո տանուլ տալ գոտեմարտը, բայց վստահ էի, որ կհաղթեմ: [b]2015 թվականին Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն էր դարձել նաև Վալոդյա Ֆրանգուլյանը: Այս պահին երկուսդ էլ հանդես եք գալիս նույն քաշային կարգում: Բարդ մրցակցություն է սպասվում: [/b] Քանի որ օլիմպիական քաշային կարգ է, և մարզիկները շատ են, դժվարությունն ավելի մեծ է: Կա մեծ մրցակցություն ու պետք է փորձեմ լավագույն կերպով հանդես գալ: [b]Մասնակցելո՞ւ ես մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: [/b] Առաջիկայում Օլիմպավանում ունենք հավաք, որից հետո կմասնակցեմ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր