211652_close_icon
views-count1475 դիտում article-date 19:26 12-03-2019

Կրիշտիանու Ռոնալդու. Իտալիայում գոլ խփելն ավելի դժվար է, քան՝ Իսպանիայում և Անգլիայում

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարծիքով, Իտալիայի առաջնությունում գոլ խփելը ավելի բարդ է, քան այն առաջնություններում, որտեղ նա խաղացել է: «Իտալիայում ավելի բարդ է գոլ խփելը, քան՝ Իսպանիայում: Իսպանական լիգայում թիմերն ավելի շատ են ռիսկի դիմել: Իտալիայում գերական լավ պաշտպանությունն է, հետո նոր հարձակումը: Ես նաև հինգ տարի հանդես եմ եկել Անգլիայում: Կարծում եմ, ամենաբարդը Իտալիայի առաջնությունում է գոլ խփելը», ասել է Ռոնալդուն: Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 26 խաղում Ռոնալդուն 19 գոլ է խփել և 1 գնդակ է զիջում «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կուալյարելային:

Նմանատիպ նյութեր