211652_close_icon
views-count12030 դիտում article-date 15:47 12-03-2019

Հայբիզնեսբանկը գործարկել է «Բիզնես Լեդի» վարկատեսակը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ գարնանային տոների կապակցությամբ իրականացնում է ակցիա և առաջարկում «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» վարկատեսակը գործարար կանանց համար: «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» վարկատեսակն ունի բարենպաստ պայմաններ և հնարավորություն կտա կանանց, ովքեր հանդիսանում են ընկերության տնօրեններ կամ համահիմնադիրներ (50% և ավել)` ստանալ վարկ իրենց բիզնես խնդիրների լուծման և զարգացման համար: Վարկը տրամադրվում է մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, առանց ֆինանսական վերլուծության, 8% տարեկան անվանական տոկոսադրույքով, մինչև 8,000 եվրո գումարով, մինչև 7 տարի մարման ժամկետով: Բանկը վստահ է, որ ակցիան հնարավորություն կտա գործարար կանանց զարգացնել իրենց բիզնեսը և լինել ավելի մրցունակ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… Մանրամասների համար այցելեք հետևյալ [url=http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Business-Lady-Akcia-arm.pdf]հղումով[/url]…

Նմանատիպ նյութեր