2718 դիտում
16:01 12-03-2019
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված կրիպտոարժույթի մայնինգի սարքավորումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ Իրանի քաղաքացի Մ.Ա-ի կողմից շահագործվող ավտոբուսը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արդյունքում անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցը կնքել և տեղափոխել Երևան՝ ժամանակավոր պահպանման պահեստ՝ մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով, քանի որ կասկածներ են առաջացել, որ փոխադրամիջոցի ետնամասում կան մաքսային հսկողությունից թաքցված առարկաներ։
Այնուհետև, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշեն և Այրում-Ջիլիզա բաժանմունքի աշխատակիցները զննման արդյունքում ավտոբուսի ետնամասից՝ շարժիչի մոտ գտնվող բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված՝ կրիպտոարժույթի մայնինգի համար նախատեսված 13 սարքավորում։
Փաստի առթիվ ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13080 դիտում
13:07 04-06-2018
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 525 կգ չհայտարարագրված ապրանք
2049 դիտում
12:09 16-07-2019
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր
Այս բաժնից
1024 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1171 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
757 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով