211652_close_icon
views-count1099 դիտում article-date 16:23 12-03-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 11-ին, ժամը 12.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 11-ին, ժամը 14.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 11-ին, ժամը 19.40-ին, Երևանի Ռոստովյան և Նոր Արեշի 2-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 11-ին, ժամը 08.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոստան գյուղում բախվել է «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի գերեզմանոցի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 11-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 10-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց բուժօգնության է դիմել 43-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է մարտի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 40-րդ կմ-ին իր վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Մարտի 9-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդվել էր, որ 51-ամյա քաղաքացին տան կտուրից ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է մարտի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Սումբու» կոչվող տաղավարի մոտ վրաերթի ենթարկվելու հետևանքով: Մարտի 11-ին, ժամը 10.15-ին, «Միցուբիշի Պաջեռո»-ի 29-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։ *** Մարտի 11-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳAZ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր