211652_close_icon
views-count1195 դիտում article-date 10:59 12-03-2019

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում նորություն չկար․ ռուս քաղաքագետ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ժամանակ առ ժամանակ համանախագահները նման ծրագրային ելույթներով են հանդես գալիս: Այս անգամ հայտարարությանը նպա­տակն էր նաև՝ կողմերին հիշեցնել բանակցությունների օրակարգը՝ բարձրացնելով իրենց հեղինակու­թյունը որպես միջնորդների, քանի որ նախորդ հանդիպումները չէին կայացել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Ինչպես համանախագահների մյուս բոլոր հայտարարություններում, այստեղ ևս պահպանված էր պարիտետը, և միջնորդները որևէ կողմի ՄԽ օրակարգից դուրս քայլերը չեն ողջունում, խոսքը թե ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելն է, և թե ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտությունը»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահնե­րի տարածած հաղորդագրությանը: Նա նաև նշել է. «Իհար­կե, ես այն համոզմանն եմ, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, և առանց Արցախի որևէ բան չի կարող որոշվել: ՀՀ-ն այդ նպատակի ուղղությամբ պետք է առաջ շարժվի: Սակայն ՄԽ էությունն ու բնույթն է՝ ստեղծել հա­մերաշխության մթնոլորտ կողմերի միջև՝ մեղմելով այն անկյունները, որոնք սրում են իրավիճակը բանակցային սեղանին: Ինչ վերաբերում է կարգավորման սկզբունքնե­րին ու տարրերին, ապա այստեղ ևս նորություն չկա, համանախագահները խոսում են Մադրիդյան սկզբունքների մա­սին, հիշեցնում, որ դա է բանակցային օրակարգը, պետք է լինեն փոխզիջումներ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր