211652_close_icon
views-count1216 դիտում article-date 09:01 12-03-2019

ՄԽ համանախագահների հայտարարությունից հետո Փաշինյանը մտածում է պլան «Բ»-ի մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետն այցելել է Արցախ՝ մասնակցելու ԱՀ անվտանգության խորհրդի նիստին: «Փաստ» թերթի տեղեկություններով, արցախյան հարցով Հայաստանի իշխանություններն ունեն մի շարք տարբերակներ, որոնք բոլորն էլ, բնականաբար, բխում են Հայաստանի ու Արցախի շահերից և դուրս են դավադրապաշտության բոլոր սահմաններից: Սակայն հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանը մտածում է պլան «Բ»-ի մասին, ըստ որի, մեզ համար ոչ այնքան հաճելի գործընթացների հեռանկարի պարագայում Փաշինյանը փնտրելու է հերթական «քավության նոխազին», և, որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, ընտրվելու է Զոհրաբ Մնացականյանը: Այդ պարագայում նա պարզապես փոխելու է ԱԳ նախարարին, ինչը թույլ կտա մի կողմից ժամանակ շահել, մյուս կողմից՝ մեղավորության ամբողջ բեռը բարդել նրա վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր