211652_close_icon
views-count70151 դիտում article-date 23:32 11-03-2019

36-ամյա տղան, ով դանակներով սպանել էր 64-ամյա հորը, դեպքի վայրում քննչական փորձարարության ժամանակ մանեկենի վրա ցույց է տալիս՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ քննչական փորձարարություն տեղի ունեցավ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական փորձարարության ժամանակ նշված տան բնակիչ, 64-ամյա Մելքոն Չոլախյանի սպանության մեջ կասկածվող, նրա տղա, 36-ամյա Գևորգ Չոլախյանը մանեկենի վրա ցույց տվեց, թե ինչպես և ինչ պայմաններում է դանակի հարվածներ հասցրել հորը, ով տեղում մահացել էր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/10/1119388/?fbclid=IwAR1TCydxt1t9JU4f27lscb6apXvYch1K12w33vwMwDtJkSiqjjODIMQlfpk]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 10-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա: Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարապետ Կիզիրյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի, վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել էին տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կային սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հեռքեր: Դեպքի վայրում զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քնիիչները՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռուբեն Մկրտչյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ: Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին էին բերման ենթարկել սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, իսկ խմբի ղեկավար էր նշանակվել ավագ քննիչ Արթուր Ղազարյանը, ում որոշմամբ կասկածյալը ձերբակալվել էր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ կասկածյալին ոստիկանություն է ուղեկցել մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը: Դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել էին 2 դանակ, որոնցից մեկը բռնակից կոտրված էր և այդ ամենի վրա կային արնանման հետքեր: Քննիչը դանակները առգրավել էր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր