211652_close_icon
views-count1110 դիտում article-date 20:54 11-03-2019

Դավիթ Տոնոյանի և ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետի հանդիպմանը կարևորվել է տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության նշանակությունը

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին: Բանակցությունների ընթացքում կարևորվել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական-կենսաբանական, ինչպես նաև համաճարակային հիվանդությունների դեմ պայքարի ոլորտներում հայ-ռուսական համագործակցության նշանակությունը: Քննարկելով փոխգործակցության ներկա իրավիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները, կողմերը համոզմունք են հայտնել, որ անհրաժեշտ է մշակել և իրականացնել վերոնշյալ ոլորտում հայ-ռուսական երկկողմ ծրագրեր:

Նմանատիպ նյութեր