211652_close_icon
views-count2219 դիտում article-date 19:17 11-03-2019

Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-ին մասով՝ Սուրեն Ղամբարյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Ստորև ներկայացնում ենք Սուրեն Ղամբարյանի կենսագրությունը: Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1987 թ., ապրիլի 16, ք.Երևան Կրթություն 2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան 2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ 2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա) 2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուհի գիտական աստիճան (Հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները ՀՀ-ում թեմայով ): Աշխատանքային գործունեություն 2009-2011 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ 2011-2013 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական 2013-2018 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ Լեզուների իմացություն -Անգլերեն, ռուսերեն Անձնական տվյալներ - Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր