211652_close_icon
views-count3836 դիտում article-date 18:33 11-03-2019

Բաց նամակ՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին

Մեծարգո Պարոն Միրզոյան, Սույնով դիմում ենք Ձեզ հանդիպման համար: Ակնկալում ենք, որ մեզ հնարավորություն կընձեռեք ներկայանալու Ձեզ պատվիրակությամբ, Ձեր հետ քննարկելու՝ ՀՀ Ազգային Ժողովում «քաղաքացիական հասարակություն-ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման շրջանակներում Կանանց ռեսուրսային ՀԿ-ի ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ին ունեցած ելույթը: Տիկին Լ. Ահարոնյանի ելույթը ցնցել է հանրությունը: Մենք՝ Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, Մարտի 9-ին դատապարտել ենք այս երևույթը, և հաղորդել, որ, մեջբերում ենք, «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝ մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից»: Հարգելի Պարոն Միրզոյան, 2019 թվականի մարտի 18-ին մենք նախատեսում ենք կազմակերպել մամլո ասուլիս այս երևույթների նկատմամբ հետագա մեր անելիքները ավանդապաշտ հանրությանը տեղեկացնելու համար, և ակնկալում ենք, որ մինչ այդ թվականը առիթ կունենանք հանդիպում ունենալ Ձեզ հետ: Հարգանքներով, Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն: [b]Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն[/b]

Նմանատիպ նյութեր